Ֆրանսիայում առանձնապես չեն տենչում Սարկոզիի վերադարձը

Ֆրանսիայում առանձնապես չեն տենչում Սարկոզիի վերադարձը

5 ֆրանսիացուց 4-ը (79%) չեն ցանկանում երկրի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզիի վերադարձը, ով երեկ հայտարարել է խոշորագույն ընդդիմադիր «Հանրապետական» կուսակցության նախնական ընտրություններին մասնակցելու մասին: Ընտրողների շրջանում հարցումն անցկացրել է Elabe ընկերությունը՝ BFMTV տեղեկատվական հեռուստաալիքի աջակցությամբ:



Հետազոտության տվյալներով՝ հարցվածների 54 տոկոսը հայտարարել է, որ չի ցանկանում Սարկոզիի վերադարձը ոչ մի պայմանով: Եվս 25 տոկոսը նշել է, որ Սարկոզիի վերադարձն իրենց համար հատուկ ցանկություն չէ:



Այսուհանդերձ՝ Սարկոզիի վերադարձի օգտին արտահայտվել է հարցվածների 21 տոկոսը, այդ թվում 9 տոկոսի կարծիքով՝ Սարկոզին անխոս պետք է վերադառնա: