Պայթյուն Արմավիրի գազալցակայաններից մեկում. կա զոհ (ֆոտո)

Պայթյուն Արմավիրի գազալցակայաններից մեկում. կա զոհ (ֆոտո)

Այսօր կեսգիշերին՝ ժամը 00:30-ի սահմանում, պայթյուն է տեղի ունեցել Արմավիրի մարզի Քարակերտ համայնքի մոտակայքում գտնվող գազալցակայանում: Պայթյունի հետևանքով զոհվել է մեկ մարդ, վիրավորվել մեկ հոգի: Այս մասին մեզ հետ զրույցում հայտեց Քարակերտի գյուղապետ Մհեր Հարթենյանը: Վերջինիս խոսքերով` ըստ տարածված խոսակցությունների ավտոմեքենայի վարորդը մոտեցել է, որպեսզի մեքենային բեռնախցիկը փակի, պայթյունը տեղի է ունեցել:



«Երկուսն էլ ջահել տղաներ են եղել: Զոհը Մարալիկ քաղաքից էր, իսկ վիրավորը՝ Արմավիր: Այսպիսի դեպք երբևէ տեղի չէր ունեցել: Վիրավորին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ, վիճակը ծանր է»,-նշեց գյուղապետը:



Դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում, սկսվել է հետաքննություն: