«Ժողովուրդ». Ապրել մինչև առաջիկա հինգշաբթի

«Ժողովուրդ». Ապրել մինչև առաջիկա հինգշաբթի

«ժողովուրդը» գրում է. «Երեւանի նախկին քաղաքապետ, «Հայռուսգազարդի» նախկին գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանի ընտանիքի անդամները մերձավորների հետ զրույցներում ասում են, որ իրենց Կարապետյանն առաջիկա օրերին նշանակվելու է ՀՀ վարչապետ: Նույնիսկ նշանակման օրն է նշվում` սեպտեմբերի 21: Ըստ լուրերի՝ այդ օրը Սերժ Սարգսյանը հայտարարելու է «Համաձայնության կառավարություն» ձեւավորելու եւ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին: Մյուս կողմից կասկածներ կան, որ այս լուրերն ընդամենը խայծ են, եւ դրանց նպատակը Հայաստանի հասարակության տրամադրությունները շոշափելն է: Բանն այն է, որ Հայաստանում ստեղծված ծանր տնտեսական պայմաններում օդ ու ջրի պես հարկավոր է, որ հանրությունը դադարի մշտապես բացասական սպասումների մեջ ապրել: Երեկ ողջ օրվա ընթացքում իշխանական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը չկարողացավ այս լուրերի իսկությունը պարզել: Բոլորը խորհրդավոր ակնարկներ էին անում` խորհուրդ տալով սպասել մինչեւ առաջիկա հինգշաբթի` կառավարության նիստին՞:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: