«Առավոտ». Ստեփանավանի Դենդրոպարկ տանող ճանապարհը վերջին անգամ ասֆալտ են գցել երևի մի 50-70 տարի առաջ

«Առավոտ». Ստեփանավանի Դենդրոպարկ տանող ճանապարհը վերջին անգամ ասֆալտ են գցել երևի մի 50-70 տարի առաջ

«Առավոտ» թերթը գրում է. «Հայաստանի զբոսաշրջության ոլորտը զարգացնելու, մեր երկիրը գովազդելու համար կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսում։ Բայց օտարերկրյա և տեղացի զբոսաշրջիկները մեծ հիասթափության են ապրում որևէ պատմամշակութային կոթող, գեղատեսիլ վայր միջմարզային ճանապարհներով անցնելիս։ Լոռու մարզի Ստեփանավանի Դենդրոպարկ տանող ճանապարհը վերջին անգամ ասֆալտ են գցել երևի մի 50-70 տարի առաջ. այդպես են ասում տեղացիները։ Քանդուքարափ, ավերակ, տեղ-տեղ կարկատան ասֆալտով են նաև Վանաձորից Ստեփանավան տանող ճանապարհները։ Տուրօպերատորներն ասում են՝ զբոսաշրջության պիկ սեզոնին օրական 15-20 ավտոբուս զբոսաշրջիկներ են տանում Դենդրոպարկ ու Լոռու մարզի պատմամշակութային վայրեր, և ամեն անգամ այդ ճանապարհները հաղթահարելը իսկական էքստրիմ է, որը տհաճություն է պատճառում զբոսաշրջիկներին։ Ու քանի որ պատմությունից հայտնի է՝ այստեղով մոնղոլ-թաթարներն են անցել, ով գիտի՝ գուցե մերոնք միտումնավոր են ճանապարհներն այսպես ավերակ պահում՝ որպես պատմական ապացույց»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։