Բիշքեկում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել ԱՊՀ գագաթաժողովի առիթով

Բիշքեկում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել ԱՊՀ գագաթաժողովի առիթով

Ինչպես հայտնում է Ղրղզստանի ՆԳ նախարարությունը, Բիշքեկում ձեռնարկվել են անվտանգության խիստ միջոցառումներ ԱՊՀ գագաթաժողովի կապակցությամբ, որն այսօր մեկնարկել է ղրղզական մայրաքաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստով:



Հիշեցնենք, որ որպես տանտեր եւ ԱՊՀ նախագահող գագաթաժողովը կանցնի նախագահությամբ Ղրղզստանի նախագահ Ահլմասբեկ Աթամբաեւի: Նիստը կանցկացվի օրվա երկրորդ կեսին Ալա-Արչա նախագահական պալատում: Խորհրդի նիստին կմասնակցեն Հայաստանի, Ադրբեջանի, Բելոռուսի, Ղազախստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի նախագահները: Մոլդովան կներկայացվի վարչապետի մակարդակով, Թուրքմենստանը` փոխվարչապետի, Ուզբեկստանը` ԱԳ նախարարի: Նշվում է, որ կենտրոնացվել է երեք հազարից ավելի ոստիկան հանրային կարգուկանոնի պահպանության համար: Հսկողություն է սահմանվել բարձրաստիճան հյուրերի կեցավայրերի եւ խորհրդի եւ մյուս միջոցառումների անցկացման վայրերի նկատմամբ: Որոշ փողոցներում եւս դադարեցվել է երթեւեկությունը` անվտանգության նկատառումներից ելնելով: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը: