Ռուս եկեղեցին ռուս-հունական հարաբերությունների մասին

Ռուս եկեղեցին ռուս-հունական հարաբերությունների մասին

Մոսկվայի եւ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, ելույթ ունենալով «Ռուսները եւ Աթոս լեռը» ցուցահանդեսին, կոչ է արել քաղաքական գործիչներին հիշել ռուս-հունական հոգեւոր կապերի եւ ընդհանուր մշակութային-հոգեւոր ժառանգության մասին: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը, այս մասին պատրիարքը խոսել է այն բանից հետո, երբ հունական դեսպանը հրաժարվել է ելույթ ունենալ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը: Պատրիարքը նշել է, որ Աթոս լեռը համասլավոնական- քրիստոնեական արմատներում գտնվող վայր է, որտեղից բյուզանդածես քրիստոնեությունը մուտք է գործել ողջ սլավոնական աշխարհ եւ Ռուսաստան: Կիրիլ պատրիարքը նշել է, որ Աթոս լեռը մի մասնիկ է պահպանված բյուզանդական երբեմնի փառքից:



Հիշեցնենք, որ այս տարի Հունաստան այցելության ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առանձնահատուկ կերպով ուխտագնացության մեկնեց Աթոս լեռ՝ պատրիարք Կիրիլի ուղեկցությամբ: