Գերմանիան խնդրել է ՌԴ-ին եւ Իրանին օժանդակել Սիրիայում լարվածության թուլացմանը

Գերմանիան խնդրել է ՌԴ-ին եւ Իրանին օժանդակել Սիրիայում լարվածության թուլացմանը

Գերմանիան խնդրել է Ռուսաստանին եւ Իրանին ջանքեր ներդնել Սիրիայում հակամարտության լարվածության թուլացման համար, որը կնպաստի նաեւ բանակցային գործընթացի վերսկսմանը հակամարտության կարգավորման հարցով: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Ուլրիկ Դեմերը: Վերջինս նշել է, որ Գերմանիան կողմնակից է սիրիական հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը եւ նշել է, որ այս հարցում մեծ է Ռուսաստանի եւ Իրանի անելիքները, որոնք ունեն ազդեցություն Սիրիայի խաղաղության վերականգնման գործում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: