Պորոշենկոն Սիրիայի հակամարտության մեջ մեղադրել է ՄԱԿ ԱԽ-ին

Պորոշենկոն Սիրիայի հակամարտության մեջ մեղադրել է ՄԱԿ ԱԽ-ին

Ելույթ ունենալով ՄԱԿ Անվտանգության խորհրդում՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն զուգահեռներ է տարել ուկրաինական և սիրիական հակամարտությունների միջև: Պորոշենկոյի կարծիքով՝ առաջին հերթին ՄԱԿ ԱԽ-ն է թերացել խաղաղություն և անվտանգություն ապահովելու հարցում: Բացի այդ Ուկրաինայի նախագահը մեղադրել է Ռուսաստանին՝ զանազան միջազգային համաձայնագրեր խախտելու մեջ:



«ՄԱԿ Անվտանգության խորհուրդը նախևառաջ չկարողացավ խաղաղություն և անվտանգություն ապահովել Սիրիայում: Դա խարխլում է Անվտանգության խորհրդի գոյության բոլոր հիմքերը: ԱԽ-ի ոչ բավարար գործողություններն Ուկրաինայում նպաստեցին, որ Ղրիմը վերածվի հզոր ռազմաբազայի: Այսօր, քանի դեռ պատերազմ է ընթանում, ռուս զինվորականները Սիրիա են մեկնում Ղրիմի ռազմաբազաներից»,- նշել է Պորոշենկոն: