Airbus-ը Իրանին 17 ինքնաթիռ կվաճառի ԱՄՆ թուլտվությամբ

Airbus-ը Իրանին 17 ինքնաթիռ կվաճառի ԱՄՆ թուլտվությամբ

Airbus ընկերությանն առաջիկայում 17 ինքնաթիռ կվաճառի Իրանին:



Ինչպես հայտնում է The Independent-ը` վկայակոչելով ավիաընկերությանը, գործարքը հնարավոր է դարձել անցյալ տարվա վերջին կնքված միջուկային համաձայնագրի շնորհիվ, որի արդյունքում մեղմացվել են Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները: Այդ համաձայնագրի շրջանակներում ԱՄՆ կառավարությունը համապատասխան արտոնագիր է շնորհել Airbus ընկերությանը:



Ընկերության խոսնակը նշել է, որ ստացված արտոնագիրը թույլ է տալիս Իրանին մատակարարել առաջին 17 A320 և A330 մակնիշի ինքնաթիռները: