Թուրքիան հետաձգել է ՄԱԿ համազեկուցողի այցը երկիր

Թուրքիան հետաձգել է ՄԱԿ համազեկուցողի այցը երկիր

Թուրքիայի իշխանությունները հետաձգել են տանջանքների և կտտանքների գծով ՄԱԿ համազեկուցող Խուան Մենդեսի այցը երկիր, որ պետք է կայանար հոկտեմբերի 10-14-ը, նշվում է Մարդու իրավունքների գծով ՄԱԿ գերագույն կոմիսարի տարածած հայտարարության մեջ:  



«Ոքան որ ես եմ հասկանում, վերջին ամիսներին Թուրքիայում իրավիճակի զարգացումը մեծ ուշադրություն է պահանջում այդ երկրի կառավարությունից: Եվ ես կարծում եմ, որ իմ այցի հետաձգումը ոչ ճիշտ ազդանշան է թուրքական կողմից: Հազարավոր ձերբակալությունները, որոնք հետևեցին հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման փորձին, ինչպես նաև տեղեկություններն այն մասին, որ շատերն անազատության մեջ են պահվում անմարդկային պայմաններում, միանշանակ հուշում են, որ իմ այցը Թուրքիա կունենար մեծ կարևորություն»,- Մենդեսի այս խոսքերն են մեջբերված հայտարարության մեջ: