Համաշխարհային առաջնորդները պետք է ամաչեն Սիրիայում տեղի ունեցածի համար. Պան Գի Մուն

Համաշխարհային առաջնորդները պետք է ամաչեն Սիրիայում տեղի ունեցածի համար. Պան Գի Մուն

ՄԱԿ տվյալներով արդեն 300 հազար մարդ է զոհվել Սիրիայում սկսված զինված հակամարտության սկզբից: Այս մասին ՄԱԿ ԱԽ նախարարական նիստում հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը:



«300 հազարից ավելի սիրիացիներ են զոհվել: Երկրի բնակչության կեսից ավելին ստիպված է եղել փախչել: Ինֆրաստրուկտուրայի մեծ մասը փլատակների տակ է»,- նշել է Պան Գի Մունը՝ հավելելոն, որ այս ամենի համար պատասխանատվություն է կրում ԱԽ անդամ յուրաքանչյուր երկիր:



Նրա խոսքով՝ տեղի ունեցածի համար պետք է ամաչեն զհամաշխարհային առաջնորդները: