Apple-ը ցանկանում է գնել McLaren ընկերությունը

Apple-ը ցանկանում է գնել McLaren ընկերությունը

Հայտնի է դարձել, որ Apple-ը բանակցություններ է վարում սպորտային մեքենաներ արտադրող անգլիկան McLaren ընկերությունը գնելու համար, որը նաև Formula 1 համանուն թիմի սեփականատերն է:



Համապատասխան տեղեկատվությունը հրապարակել է Financial Times-ը: Ինչպես հաստատում են պարբերականի աղբյութները գործարքի շուրջ քննարկումներն ընթանում են արդեն մի քանի ամիս: Apple-ը դիտարկում է ինչպես McLaren-ի ողջ բիզնեսը գնելու, այնպես էլ այդ ընկերության ռազմավարական ներդրողը դառնալու տարբերակները:



McLaren-ի արժեքը տատանվում է 1-1,5 միլիարդ ֆունտ ստերլինգի միջև: Աղբյուրները նշում են, որ գործարքի կնքման ամսաթիվը տակավին ճշտված չէ, իսկ McLaren-ի ներկայացուցիչները հրաժարվում են մեկնաբանություններ տալ: