Եգիպտոսի ափերի մոտ նավաբեկության զոհերի թիվը հասել է 41-ի

Եգիպտոսի ափերի մոտ նավաբեկության զոհերի թիվը հասել է 41-ի

Միջերկրական ծովի եգիպտական ափերի մոտ անլեգալ փախստականներով բեռնված նավի խորտակման վայրում աշխատո փրկարարները ջրից դուրս են բերել ջրահեղձ եղած 41 դի: Կա մեծ հավանականություն, որ այդ թիվը կարող է աճել: Ավելի քան 150 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է եգիպտական «Ալ Վաֆդ» թերթը:



Նավը, որի վրա նախնական տեղեկություններով 400-600 փախստական է եղել Աֆրիկայի տարբեր երկրներից, չորեքշաբթի առավոտյան խորտակվել է Եգիպտոսի ափերից 12 կիլոմետր հեռավորության վրա: Առափնյա պահպանության ջոկատներին հաջողվել է փրկել 155 մարդու: Զոհվածների մեջ, բժիշկների խոսքով, մեծ թիվ են կազմում երեխաները: