Համաշխարհային շուկայում նավթի գինը շարունակում է աճել

Համաշխարհային շուկայում նավթի գինը շարունակում է աճել

Համաշխարհային շուկայում նավթի գինը շարունակում է աճել: Նյու Յորքի NYMEX բորսայում մեկ բարել WTI տիպի փոփեւ նավթի արժեքը բարձրացել է 0,32%, եւ կազմում է 43,44 ԱՄՆ դոլար, իսկ Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի մեկ բարելի արժեքը բարձրացել է 2,57% եւ հասել 47,06 ԱՄՆ դոլարի:



Նշենք, որ նավթի գների այս աճը կապված է ԱՄՆ-ում հումքի պահուստային քանակի նվազման մասին ԱՄՆ Էներգետիկայի նախարարության տարածած հայտարարության հետ: