Samsung-ը վաճառքի է վերադարձրել Galaxy Note 7-երը

Samsung-ը վաճառքի է վերադարձրել Galaxy Note 7-երը

Հարավկորեական Samsung Electronics ընկերությունն ԱՄՆ է հասցրել ավելի քան 500 հազար Samsung Galaxy Note 7 նոր բջջային հեռախոսներ, որոնք փոխարինելու են ավելի վաղ երկրի իշխանությունների կողմից հետ կանչված վաճառված մոդելներին: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը՝ այս մասին ասվում է ընկերության պաշտոնական կայքում:

Փոխարինել հեռախոսները հնարավոր կլինի վաղվանից՝ ԱՄՆ-ի տարածքում գտնվող վաճառքի կետերում: Բացի այդ, Samsung ընկերությունից հայտնել են, որ Galaxy Note 7-ի համար թողարկվել է ծրագրային ապահովման թարմացում, որի օգնությամբ կարելի է իրազեկվել օգտագործվող սարքի անվտանգության մասին:

Էկրանի աջակողմյան հատվածում գտնվող մարտկոցի կանաչ նշանը տեղեկացնում է այն մասին, որ մարտկոցը գտնվում է սարքին վիճակում և սմարթֆոնի աշխատանքի համար անվտանգ է: