Զորիբալայանական կլանն է ուզում ամբողջովին վերցնել իշխանական հանգուցային լծակները. Մակեյան

Զորիբալայանական կլանն է ուզում ամբողջովին վերցնել  իշխանական հանգուցային լծակները. Մակեյան

«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանի կարծիքով` վարչապետի փոփոխությունը որևէ բան չի փոխում: «Առաջին՝ գոլորշի բաց թողնելու խնդիր է լուծել, հատկապես «Սասնա ծռեր»-ի ապստամբությունից, քառօրյա պատերազմից հետո իրենց պետք էր, որ ինչ-որ բան անեին՝ ժողովրդին հույս տալ, որ ինչ-որ բան փոխվելու է և երկրորդ՝ ամենակարևոր խնդիրը, փաստորեն Սերժ Սարգսյանը հայաստանցիներից որևէ մեկին չի վստահում, հիմնականում զորիբալայանական կլանն է ուզում ամբողջովին վերցնել  իշխանական հանգուցային լծակները, այդ խնդիրն է լուծել, իսկ մնացած հայտնի օլիգարխներին, մականունավորներին փոխելը որևէ բան չի փոխում կամ միգուցե Կարեն Կարապետյանը բարի ցանկություններ ունի ինչ-որ բան անելու, թող ժամանակը ցույց տա, բայց ես վստահ չեմ, էլի ժողովրդական խոսքը հիշենք՝ «Ձուկը գլխից է փչանում», եթե գլուխը փչացած է, մարմինը չի կարող առողջ լինել: Համոզված ենք՝ որևէ բան չի փոխվելու ցավոք սրտի, դրա համար ապրենք տեսնենք, տա Աստված սխալ լինենք»: Խոսելով նոր կառավարության ձևավորման մասին՝ նա նաև նշեց, որ նորանշանակ նախարարները, մեղմ ասած, բիզնեսում հղկված բիզնեսմեններ են, որոնք իր կարծիքով՝ ավելի վտանգավոր են, եթե ասում են, որ մանր գողությունը պետք է վերացնել, դա ինքնին արդեն խոսուն է. «Այսինքն մանր բաներ չանենք, որ չերևա, ճկուն և բազմաքայլ գողություններ պետք է արվի, որ ժողովուրդը կամ քաղաքական էլիտան չնկատեն այդ գողությունը»:



-Նախարարներ նշանակվեցին, վերանշանակվեցին, բացառությամբ ՊՆ և ԱԳ-ն նախարարներից: Ինչո՞վ է պայմանավորված այդ անորոշությունը. «Կարծում եմ՝ դա, այսպես ասած, սպասողական բան են թույլ տալիս, որ ժողովուրդը սպասի, քաղաքական ակցիա է դա, որևէ բան չի փոխվելու, կամ կվերանշանակվեն կամ նորերը կնշանակվեն, ուղղակի նորից այդ քաղաքական «պրյոմն» են օգտագործում՝ ժողովրդի մեջ ժամանակ շահեն»:



-Պարոն Մակեյան, անդրադառնալով «Սասնա ծռեր» խմբին, կուլիսներում շատ է խոսվում նրանց համաներմամբ ազատ արձակելու մասին, դա որքանո՞վ է իրատեսական, իշխանությունը կգնա՞ այդ քայլին. «Ճիշտն ասած` ես դժվարանում եմ պատասխանել այդ հարցին, որովհետև իշխանությունները այդ առումով... եթե ես վերհիշում եմ 2008-2009 թթ, երբ մենք փակված էինք, ամեն անգամ պատրասվում էինք համաներմանը, բայց տարի ու կես ձգեցին չէ՞: Սասուն Միքայելյանին ու Նիկոլ Փաշինյանին էլ երկրորդ համաներմամբ բաց թողեցին, այսինքն՝ սրանք անկանխատեսելի են, նայած, թե իրենց շահերից ոնց է բխում, ինչ հարթության մեջ ենք նրանք ավելի շատ սպասարկելու իրենց քայլերը»: