Հռոմի Պապը չի մասնակցի Շիմոն Պերեսի հուղարկավորությանը

Հռոմի Պապը չի մասնակցի Շիմոն Պերեսի հուղարկավորությանը

Ինչպես հայտնում է Սուրբ Աթոռի Մամուլի ծառայությունը, Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապը չի մասնակցի Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի հուղարկավորությանը, քանի որ մեկնում է Կովկաս՝ Առաքելական այցելության, եւ այցի գրաֆիկի մեջ փոփոխություններ չեն նախատեսվել: Վրաստանի նախագահի աշխատակազմը հաստատել է, որ վաղը մեկնարկում է Սրբազան Պապի այցը Վրաստան, եւ նախատեսված գրաֆիկում որեւէ փոփոխություն չկա:



Հիշեցնենք, որ վաղը մեկնարկում է Ֆրանցիսկոս Պապի Կովկասյան այցելությունը: Նույն օրը Երուսաղեմում տեղի կունենա Շիմոն Պերեսի հուղարկավորությունը: