Բրազիլիայում բանտից 200 կալանավոր է փախել

Բրազիլիայում բանտից 200 կալանավոր է փախել

Մոտ 200 կալանավոր է փախել Բրազիլիայի Սան Պաուլու նահանգի բանտից, հայտնում է Globo հեռուստաալիքը:



Լրատվամիջոցի տեղեկություններով՝ փախուստը տեղի է ունեցել Ժարդինոպոլիս քաղաքի ուղղիչ աշխատանքային գաղութից: Տեղի ռազմական ոստիկանությունից հայտնել են, որ աօստամբած կալանավորները հրդեհել ռն մասնաշենքերից մեկը, ապա, մեծ իրարանցումից օգտվեով, դիմել փախուստի:



Միջադեպից տուժածների մասին ոչինչ չի հաղորդվում:



Հայտնի է նաև, որ Ժարդինոպոլիսի բանտը նախատեսված է ընդամենը 1000 բանտարկյալի համար, սակայն այնտեղ պահվելիս է եղել 1800 մարդ: