Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 850 կրակոց

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 850 կրակոց

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են,որ հոկտեմբերի 5-ի լույս 6-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 850 կրակոց: Առավել ինտենսիվ խախտումներ են արձանագրվել արևելյան և հյուսիսարևելյան ուղղություններում: Նշված հատվածներում ադրբեջանական զինուժը կիրառել է <<ԻՍՏԻԳԼԱԼ>> և <<Սև նետ>> տիպի հեռահար դիպուկահար հրացաններ:



ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: