Ավտովթար Ջերմուկ-Երևան ճանապարհին

Ավտովթար Ջերմուկ-Երևան ճանապարհին

Հոկտեմբերի 6-ին, ժամը 07.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ջերմուկ-Երևան ավտոճանապարհի 4-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար,կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարրզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում, «ԿամԱԶ» մակնիշի 691 LU 56 պ/հ բեռնատարը (վարորդ Ս. Մ., ծնված 1961թ.) (ցեմենտատար, 15 տ) վրաերթի է ենթարկել 3 ոչխար և շրջվել:



Փրկարարները շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել Ս.Մ.-ին, ով հոսպիտալացվել է Ջերմուկի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: