Այսուհետ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի տվյալ ամսվա ընթացքում

Այսուհետ մինչև 2 տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի տվյալ ամսվա ընթացքում

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այսուհետ յուրաքանչյուր ամսվա մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստը կվճարվի տվյալ ամսվա ընթացքում:



Հոկտեմբեր ամսվա վճարման ցուցակների հիման վրա սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստի գումարը կվճարվի միաժամանակ:



Տեղեկացնենք, որ հոկտեմբեր ամսվա վճարման ցուցակ են ներառվել նաև այն գործերը, որոնց նպաստ ստանալու իրավունքը ենթակա է դադարեցման 2016 թվականի հոկտեմբերի 1-ից:



Այս դեպքում 2016 թվականի սեպտեմբեր ամսվա նպաստի գումարը (առկայության դեպքում՝ նաև չվճարված նպաստի գումարը) ցուցակում ներառվել է որպես անցողիկ գումար: