Հրդեհ՝ Ազատավան գյուղում. կրակը դպրոցին չի հասել

Հրդեհ՝ Ազատավան գյուղում. կրակը դպրոցին չի հասել

Հոկտեմբերի 13-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ այրվում է Արարատի մարզի Ազատավան գյուղի դպրոցին հարակից գոմի տանիքը:



Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:



Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.02-ին, մարվել՝ 19.38-ին:



Պարզվել է, որ այրվել է Ազատավան գյուղի Մաշտոցի փողոցի դպրոցին հարակից Հ. Շ.-ին պատկանող 200 քմ գոմի փայտյա առաստաղը մասնակի, տանիքում կուտակած մոտ 700 հակ անասնակեր և տանիքն ամբողջությամբ: