«Ժողովուրդ». Իշխանությունները լղոզում են քաղաքական դաշտը

«Ժողովուրդ». Իշխանությունները լղոզում են քաղաքական դաշտը

«Ժողովուրդը» գրում է. «Այլեւս ակնհայտ է, որ եկող տարվա ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխանական համակարգը ծրագրում է, այսպես կոչված, «կառավարվող քաոս»-ի մեթոդը կիրառել: Այս մարտավարության էությունը կայանալու է նրանում, որ Աժ ընտրությունների ընթացքում քաղաքական դաշտը ողողվելու է տարատեսակ նորաստեղծ կուսակցություններով: Դրանց մի մասը, հնարավոր է, «հին» դեմքերով իբրեւ նոր ուժ կներկայանան: Այս ամենի նպատակը քաղաքական դաշտի լղոզումն է, որպեսզի ընտրողը չկարողանա կողմնորոշվել, եւ հին քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ն եւ նրա նախկին կոալիցիոն գործընկերները, դառնան «փոքր չարիք», որին կարելի է նաեւ հանդուրժել: Այս մարտավարությունը իշխանական համակարգի համար ենթադրում է լրացուցիչ ծախսեր. «Ժողովուրդ»-ի հաշվարկներով՝ յուրաքանչյուր նոր կեղծ կուսակցության համար մոտ 100 մլն դրամ անհրաժեշտ կլինի: Բայց, դե, իշխանական համակարգը պահպանելու համար լրացուցիչ մի քանի հարյուր միլիոն դոլարն ի՞նչ է, որ չծախսեն»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: