«Ժողովուրդ». Բացակա Սեյրան Սարոյանն ու Մհեր Սեդրակյանը կառավարության ծրագրին քվեարկել են «կողմ»

«Ժողովուրդ». Բացակա Սեյրան Սարոյանն ու Մհեր Սեդրակյանը կառավարության ծրագրին քվեարկել են «կողմ»

«Ժողովուրդը» գրում է. «Երեկ ԱԺ-ն 85 կողմ, 7 դեմ եւ 6 ձեռնպահ քվեարկությամբ հավանություն տվեց Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության ծրագրին: Պատգամավորներից դեմ էին քվեարկել միայն ՀԱԿ եւ «Ժառանգություն» խմբակցությունների անդամներն ու ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը: Վերջինիս իր պատգամավորական գործունեության չորսուկես տարիներին նախորդ երկու` Տիգրան Սարգսյանի եւ Հովիկ Աբրահամյանի գլխավորած կառավարությունների ծրագրերին կողմ էր քվեարկել: «Ժողովուրդ»-ը փորձեց Էդմոն Մարուքյանից պարզել, թե ինչպես ստացվեց, որ այս անգամ դեմ քվեարկեց: «Նախ կաշկանդված էի կուսակցության որոշումով: Չորսուկես տարիների ընթացքում առաջին անգամ եմ որպես կուսակցության ներկայացուցիչ քվեարկում, մինչ այդ եղել եմ անկախ քվեարկող եւ ինչպես ցանկացել, այդպես քվեարկել եմ»,- պատասխանեց Մարուքյանը: Ի դեպ, կողմ «քվեարկողների» մեջ էին նաեւ ՀՀԿ խմբակցության անդամ Սեյրան Սարոյանը եւ Մհեր Սեդրակյանը, որոնք խորհրդարան չէին եկել»:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: