Արարատյան դաշտում առաջիկա օրերին ցրտահարություն չի լինի

Արարատյան դաշտում առաջիկա օրերին ցրտահարություն չի լինի

Առաջիկա օրերին սպասվող ջերմաստիճանի նվազման պատճառով Արարատյան դաշտում ցրտահարության վտանգ չկա:Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:



«Քանի որ Արարատյան դաշտում դեռ բերք կա և մարդիկ անհանգստացած են սպասվող ցրտերի առումով ու շատ են հարցնում ցրտահարության մասին, տեղեկացնում ենք , որ մինչև հոկտեմբերի 31-ը Արարատյան դաշտում բացասական ջերմաստիճան չի կանխատեսվում, այսինքն ցրտահարություն չի սպասվում»,- նշվում է գրառման մեջ: