Ավտովթար Արարատի մարզում.մեքենան կողաշրջվել է

Ավտովթար Արարատի մարզում.մեքենան կողաշրջվել է

Հոկտեմբերի 23-ին, ժամը 23.44-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքում Արարատյան փողոցի թիվ 1 հասցեի հարևանոթյամբ տեղի է ունեցել ավտովթար, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:



Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:



Պարզվել է, որ «Օպել Աստրա» մակնիշի 01 GR 707 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ Ռ. Մ., 1986 թ. ծնցած) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել 273 մմ հաստության միջին ճնշման գազատար խողովակի հենասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով գազատարից տեղի է ունեցել գազի արտահոսք:



Գազի վթարային ծառայությունը դադարեցրել է գազի արտահոսքը:



Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և կատարել են ճանապարհի լվացման աշխատանքներ: