«Ժողովուրդ». Գումար չի եղել՝ չեն ծախսել

«Ժողովուրդ». Գումար չի եղել՝ չեն ծախսել

«ժողովուրդը» գրում է. «Այս տարվա ինն ամիսների արդյունքներով՝ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտները թերակատարվել են ավելի քան 53 միլիարդ դրամի չափով: Հայաստանի պետական բյուջեի կատարողականի նման վատ ցուցանիշ չէր արձանագրվել 2009 թվականի աշնանից այս կողմ: Այսպիսով՝ պաշտոնապես հաստատվեց «Ժողովուրդ»-ի՝ դեռեւս մեկ ամիս առաջ հրապարակած այն լուրը, ըստ որի՝ կառավարության ֆինանսիստները դեռեւս սեպտեմբերի սկզբին կանխատեսել են, որ 9 ամիսների արդյունքներով բյուջեի թերակատարումը կազմելու է 50 միլիարդ դրամ, իսկ տարեվերջին այդ ցուցանիշը կարող է հասնել 70 միլիարդ դրամի: Եւ ահա 9 ամիսների կտրվածքով պետական բյուջեի ծախսային մասի թերակատարումը կազմել է մոտ 62 միլիարդ դրամ: Այլ կերպ ասած՝ չնայած բազմաթիվ ծախսեր պետական բյուջեով ծրագրված են եղել, բայց այդպես էլ չեն իրականացվել գումարի բացակայության պատճառով»:



Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: