130 հազար ընտանիք գազ կգնեն «զեղչով»

130 հազար ընտանիք գազ կգնեն «զեղչով»

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատեց սոցիալական այն խումբը, որը գազի համար կվճարի հնարավորինս նվազեցված սակագնով՝ խորանարդ մետրը 100 դրամով, և այս սակագինը սահմանելու առաջակով մտնելու է հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Կարիքավորների այս խումբը ներառում է ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին, որոնք անապահովության սանդղակում՝ «Փարոս» համակարգում, ունեն 20-ից բարձր միավոր։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը «Հրապարակին» հայտնեց, որ որոշումը վերաբերելու է շուրջ 130 հազար ընտանիքների։ Ոչ կարիքավոր խավը, այսինքն, ՀՀ սովորական սպառողները, գազի խորանարդը գնելու են 139 դրամով։ Անապահովներին  գազն էժան գնով տալու փորձեր նախկինում էլ եղել են։ 2014 թվականին, երբ գազը թանկացավ, հասնելով 156 դրամի խորանարդ մետրի դիմաց, Տիգրան Սարգսյանի կառավարությունը փոխհատուցում սահմանեց սոցիալապես անապահով ընտանիքների համար, իր վրա վերցնելով այդ գումարի 56 դրամը։