«Ժողովուրդ». Աղքատության ցուցանիշը նվազեցնում են թվային աճպարարությամբ

«Ժողովուրդ». Աղքատության ցուցանիշը նվազեցնում են թվային աճպարարությամբ

«Ժողովուրդը գրում է. «ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակեց տվյալներ, համաձայն որոնց՝ 2015 թվականին, 2014-ի համեմատ, Հայաստանում աղքատության մակարդակը 0.2 տոկոսով նվազել է՝ կազմելով 29.8 տոկոս: Այսինքն՝ երկրի յուրաքանչյուր 10 բնակչից 3-ի ամսական ծախսերը կազմել են 41 հազար 698 դրամ, ինչը ցածր է վերին աղքատության գծից: Նկատենք, որ պաշտոնական վիճակագիրները վերին աղքատության գիծը նախատեսել են այն չափով, որ միջին թոշակը (իսկ միջին թոշակը կազմում է 42-43 հազար դրամ) եւ միջին աշխատավարձը (55 հազար դրամ) ավելի բարձր լինեն, քան աղքատության ցուցանիշն է: Նույնիսկ 2015 թվականին մի փոքր բարձրացվեց նվազագույն աշխատավարձի չափը, որը աղքատության թվի նվազման վրա մեծ դեր ունեցավ: Նկատենք, որ պաշտոնապես սպառողական զամբյուղը կազմում է 56 հազար դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ անցած տարի գրել էր, որ թվային աճպարարության հետեւանքով աղքատության ցուցանիշը կնվազի, բայց իրական աղքատները կշարունակեն գոյություն ունենալ՞:



Կարդացեք թերթի այսօրվա համարում: