Ինչպե՞ս են դիմավորել Ամանորը Չինարիում

Ինչպե՞ս են դիմավորել Ամանորը Չինարիում

Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում 2017 թվականը դիմավորել են խաղաղ պայմաններում, առանց կրակոցների։



Այս մասին Hraparak.am-ին հայտնեց Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը։ Հիշեցնենք, որ տարեվերջին՝ դեկտեմբերի 29-ին, հակառակորդի դիվերսիոն խումբը Չինարիի հատվածից հարձակում գործեց հայկական դիրքերի վրա։ Ցավոք սրտի՝ ունեցանք երեք զոհ, թեպետ՝ թշնամին ևս կորուստներով հետ շպրտվեց։



Հարցրինք Չնարիի գյուղապետին՝ վերջին դեպքերը ի՞նչ ազդեցություն ունեցան ամանորյա տրամադրության վրա։ «Հա, մի քիչ ընկճված ենք, էլի, հետ ա, բայց դե․․․ տենց, էլի»։



Ամեն դեպքում՝ պարոն Սաղոյանը վստահեցրեց, որ այս երկու օրը խաղաղ է անցել գյուղում, կրակոցներ չեն հնչել։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ