Շուտով ուղիղ չվերթներ կլինեն Սինգապուր և Կանադա

Շուտով ուղիղ չվերթներ կլինեն Սինգապուր և Կանադա

ՀՀ Քաղավիացիայի վարչության պետ Սերգեյ Ավետիսյանն այսօր կառավարության նիստում ներկայացրեց միանգամից երկու որոշման նախագիծ։ Մեկը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Սինգապուրի Հանրապետության կառավարության», մյուսը՝ «Կանադայի կառավարության միջև օդային հաղորդակցությունների մասին» համաձայնագրի կնքման նախագիծն էր։ Դրանով նախատեսվում է այս երկու երկրների հետ ուղիղ չվերթներ կազմակերպել։



Նախագիծն ընդունվեց։ Վարչապետ Կարեն Կարապետյանը հարցրեց․ «Պարոն Ավետիսյան, ե՞րբ ենք ուղիղ թռչելու Սինգապուր և Կանադա»։ Ավետիսյանն ասաց՝ երբ որ իրավական ակտերը պատրաստ լինեն։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ