Հյուսիս-հարավը կնպաստի մեր ունեցած խաչմերուկային դերի վերականգմանը (տեսանյութ)

Հյուսիս-հարավը կնպաստի մեր ունեցած խաչմերուկային դերի վերականգմանը (տեսանյութ)

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, «Ապավեն» բեռնափոխադրող ընկերության համահիմնադիր Արսեն Ղազարյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձավ վարչապետի մոսկովյան այցին, գործարարների հետ հանդիպմանը, Լարսի անցակետի խնդրին, մաքսային ոլորտի խնդիրներին և «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհին։



Hraparak.am-ը հետարքրքվեց նրանից՝ նոր կառուցվող հյուսիս-հարավ ավտոճանապարհը կարո՞ղ է նպաստել բեռնափոխադրումների ոլորտի զարգացմանը։



«Եթե չնպաստեր հյուսիս-հարավ ճանապարհը, չէին սկսի այդ ծրագիր։ Այո, դա կնպաստի և՛ բեռների փոխադրմանը, և՛ տարածաշրջանում մեր ունեցած խաչմերուկային դերի վերականգմանը»,-ասաց նա։



Մենք նկատեցինք, որ Հայաստանից եվրոպական ուղղությամբ բեռնափոխադրումների հիմնական հոսքը տեղի է ունենում ոչ թե հյուսիս-հարավով, որը դեպի Վրաստանի սահման ձգվում է Շիրակի մարզով և Բավրայի անցակետով, այլ Բագրատաշենի ճանապարհով։ Ղազարյանն ասաց, որ ծրագիրը մշակվել է, նախագծերը հաշվարկվել են, մասնագետներն ու միջազգային խորհրդատուները տվել են նման մոտեցում։ «Թե ինչու են այդպես անում, դա արդեն իմ խնդիրը չէ»,-նշեց Արսեն Ղազարյանը։



Մանրամասները՝ տեսանյութում․



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ