Մեր երկիրը՝ «քյալագների» առաջ

Մեր երկիրը՝ «քյալագների» առաջ

ԱԺ պատգամավոր, ՄԱԿ նախագահ Գուրգեն Արսենյանը երեկ խորհրդարանում չէր ցանկանում մեկնաբանել մամուլում հրապարակված տեղեկությունները, թե ինքը հնարավոր է ՀԱԿ ցուցակով մասնակցի ընտրություններին։ Նա ոչ հերքում էր, ոչ հաստատում, ոչ էլ ցանկանում էր ուղիղ խոսքով հարցազրույց տալ։ Ավելի շատ նախընտրում էր ալեգորիաներով զրուցել մեզ հետ այդ թեմայի շուրջ․ «Ես ասում եմ՝ Դուք ոնց ուզում եք, գրեք»։



Նա ասաց, որ ինքը բոլոր քաղաքական ուժերից էլ առաջարկներ ստացել է, բայց իր խոսքը կձեւակերպի ամսի 17-ին։ «Որովհետեւ իմ ձեւակերպումն իր մեջ պլանավորում է քաղաքական օրակարգ եւ քաղաքական պրոբլեմների շարք։ Հիմա չեմ ուզում դրա մասին խոսեմ, որովհետեւ ձեւավորվում են քաղաքական եսիմինչեր՝ տարբեր թիմեր, խմորումներ, թող իրենք ձեւավորվեն-պրծնեն, գնան իրենց պրոցեսին»,-ասաց պարոն Արսենյանը։



Իսկ փետրվարի 17-ին ուշ չի՞ լինի, քանի որ, եթե ընտրության օրը չփոխվի, ապա ցուցակների ներկայացման վերջնաժամկետը փետրվարի 16-ն է։ Պարզվեց՝ հենց այստեղ էր թաքնված իր խոսքի ենթատեքստը։ «Բա ես խի՞ եմ ասում՝ ամսի 17-ին։ Հեչ էլ ուշ չի լինի»։ Այսինքն՝ չի՞ մասնակցելու, Արսենյանն ասաց․ «Է՞դ էիք ուզում գրել, գրեք՝ չեմ մասնակցելու»։ Հետո ավելացրեց․ «Ձեզ ամենաշատը պիտի հետաքրքրի՝ ինչ քյալլագ ա գալիս մեր երկրի գլխին, մեր երկիրը կանգնած ա քյալլագների առաջ։ Ամսի 17-ին կասեմ դրա մասին, էլի, մի վռազեք»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ