Դեռ հույս կա

Դեռ հույս կա

Վերակազմյալ ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը դեռ հույսը չի կորցրել, որ առաջիկա ընտրություններում կառաջադրվի ոչրպես պատգամավորության թեկնածու։



-Ծառուկյանի՞ դաշինքում ընդգրկվելու հույս ունեք։



-Կարևոր չի, ես միայն ասացի՝ հույս կա։ Ավելացնելու ոչինչ չունեմ։ Պրոցեսները կհասնեն իրենց տրամաբանական ավարտին, այն ժամանակ կխոսենք։



-Բանակցություն կա՞ հիմա։



-Ամեն ինչ էլ կա։



-Պարզապես գրվեց, որ դուրս եք մնացել ընդհանուր բանակցային պրոցեսից։



-Դե, հիմա, գիտե՞ք, գրել էին, որ Զարուհին արդեն համաձայնության է եկել, «Ելք» դաշինքով է գնալու, բայց Զարուհին հերքեց։ Բազմաթիվ նման բաներ։ Էնպես որ, ճիշտն ասած՝ ինձ շատ չի հուզում, թե ինչ են գրում, ես վաղուց էդ էտապն անցել եմ։



-Դուք այս պահին ի՞նչը կարող եք հերքել կամ հաստատել այս առնչությամբ։



-Որևէ բան չեմ կարող հերքել և չեմ կարող հաստատել։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ