«ԲՀԿ-ի համագումարը հնարավոր է մեզ ինչ-որ տեղ լուսավորություն ցույց տա»

«ԲՀԿ-ի համագումարը հնարավոր է մեզ ինչ-որ տեղ լուսավորություն ցույց տա»

Վաղը կառավարության ընդունելության տան դահլիճում Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների միությունը՝ Գրիշա Սարգսյանի (Ժարիտ Գրիշ) նախագահությամբ համագումար կանցկացնի, որին խնդրել են միության անդամներին «ներկայանալ համազգեստներով»։ Մեր տեղեկություններով, նախկին ոստիկանները որոշել են ուժի ցուցադրության ակցիա անել՝ հանրությանն ի ցույց դնելով իրենց ուժը, միասնականությունը, քանակը։ Բացի այդ ասում են, որ նրանք պատրաստվում են միանալ Գագիկ Ծառուկյան դաշինքին, կամ՝ նրանց սատարելու մասին հայտարարություն անել։ Միության փոխնախագահ Արամ Հակոբյանը համագումարի թեմայով մեզ հետ զրույցում ասաց, որ վաղն իրենց համագումարում որևէ քաղաքական ուժին միանալու մասին հայտարարություն չի լինելու։ «Քաղաքական որևիցե խոսք չի լինելու։ Քննադատությունը կարող է լինի էսօրվա օրակարգի, վիճակի հետ կապված, բայց որևիցե կողմնորոշում, սատարում, բան չի լինելու»,-ասաց նա։



- Իսկ, անկախ վաղվա համագումարից, դուք այս ընտրություններին մասնակցելու, որևցե ուժի սատարելու մտադրություն ունե՞ք։



- Ուրեմն էս անգամ, բնականաբար, որոշել ենք մասնակցություն ունենալ։ Բայց թե որտեղ, ում հետ, ինչ դաշինքով կամ որևիցե մեկի հետ, դեռ որոշում չկա։ Որոշում կկայացվի հաջորդ շաբաթվա մեջ։



- Այսինքն՝ չի՞ բացառվում, որ որևե դաշինքով, ցուցակով մասնակցեք։



- Վաղվա վրա ամեն ինչ բացառում եմ տվյալ հարցի շուրջ։ Հետագայի համար որևիցե բան չի բացառվում, որովհետև հլը էդ դաշտն էլ մենք չգիտենք՝ ով ով ա։



- Վաղը նաև ԲՀԿ-ի համագումարն է լինելու, կարո՞ղ է՝ սպասեք՝ ԲՀԿ-ի համագումարը լինի, որ հետո դուք էլ ձեր քայլերը որոշեք։



- Այ դա հնարավոր է, չի բացառվում։ Գիտե՞ս ինչ, ուրեմն որևիցե բան չի բացառվում, իսկ թե կոնկրետ էս պահին ինչ ուղղվածություն կլինի, էս պահին չեմ կարող ասել։ Մենք անպայման սպասելու ենք Ծառուկյանի դաշինքի, ԲՀԿ-ի համագումարին, հնարավոր է՝ իրենց որոշումները մեզ ինչ-որ տեղ լուսավորություն ցույց տա, էլի՝ կողմնորոշման հետ կապված։ Բայց կոնկրետ վաղը մենք որևիցե բան չենք քննարկի։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ