Յուրահատուկ արարողակարգով մեկնարկեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինների համագումարը (տեսանյութ)

Յուրահատուկ արարողակարգով մեկնարկեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինների համագումարը (տեսանյութ)

Այսօր կառավարության ընդունելությունների դահլիճում տեղի ունեցավ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վարչության՝ ՄՀՆՋՎ հինգերորդ համագումարը։ Համագումարը մեկնարկեց յուրահատուկ արարողակարգով։ Նախ հնչեց շեփորի կանչը՝ որպես ՄՀՆՋ հիմն, այնուհետև լսվեց թմբուկների ձայնը, որի ներքո էլ միության անդամները դահլիճի երկու կողմերից բերեցին ՄՀՆՋ դրոշն ու Հայաստանի պետական դրոշը և կանգնեցին նախագահության թիկունքում։ Վերջում հնչեց նաև ՀՀ պետական օրհներգը, որից հետո ծափահարություններով ազդարարվեց համագումարի մեկնարկը։



Ելույթով հանդես եկավ ՄՀՆՋ միության նախագահ Գրիշա Սարգսյանը, ով բավականին սուր քննադատութուններ հնչեցրեց իշխանության որոշ օղակների։ Նրա ելույթը՝ հաջորդիվ։



 



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ