Մի՞թե էդքան բութ են, որ չեն քննարկում, որովհետև շփ-թփ արեցին` վախենալով Մանվել Գրիգորյանի՞ց, չեմ հասկանում. Ժարիտ Գրիշ

Մի՞թե էդքան բութ են, որ չեն քննարկում, որովհետև շփ-թփ արեցին` վախենալով Մանվել Գրիգորյանի՞ց, չեմ հասկանում. Ժարիտ Գրիշ

Այսօր տեղի ունեցավ Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների՝ ՄՀՆՋ վարչության հինգերորդ համագումարը։ բոցաշունչ ելույթով հանդես եկավ ՄՀՆՋ վարչության նախագահ Գրիշա Սարգսյանը՝ Ժարիտ Գրիշը։ Նա նախ հիշեցրեց իրենց վարչության կազմավորման, անցած ուղու, կատարած աշխատանքների ու հայրենիքին մատուցած ծառայությունների մասին։ Նա իր խոսքում նաև քննադատական շեշտադրումներ արեց գործող իշխանությունների և կոնկրետ անձանց հասցեին։



«1990 թ․ հոկտեմբերի 29-ին մինիստրների խորհրդի թիվ 447 որոշմամբ՝ ներքին գործերի նախարարության համակարգում ստեղծվեց Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատներ, որոնք անցան փառապանծ մարտական ուղի, և որոնց հիմքի վրա կազմավորվեց հայոց անպարտելի, հզոր, հաղթանակած բանակը»,-ՄՀՆՋ կազմավորման մասին հիշեցրեց Գրիշա Սարգսյանը, ապա անցավ բուն նյութին։



Սարգսյանի խոսքով՝ այսօր իրենք չեն կարող չմտահոգվել և չպահանջել, որ մեր իշխանություններն ուշադրության արժանացնեն վետերան ազատամարտիկներին, նրանց խնդիրներին։



«Թիվ կա աստղերին, թիվ չկա ԱԺ-ի կողմից ընդունված օրենքներին, օրոնք ոչ թե ծառայում են ի շահ ժողովրդի, այլ ի դեմ ժողովրդի։ Օրինակ՝ պարտադիր կուտակայինի մասին օրենքը, աղանդավորների մասին օրենքը, որը պառակտում է Հայ առաքելական եկեղեցին, իսկ մեր հոգևոր այրերը լռում են, շրջանառության մասին օրենքը, համայնքների խոշորացման մասին օրենքը, որը դատարկում է մեր գյուղերը։ Երկրապահ կամավորականի մասին օրենքը, որն ընդունեցին, շփ-թփ արեցին, և այնտեղ ներկա էր փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը և պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, և մեր պատգամավորներն առանց քննարկումների ընդունեցին այդ օրենքը»,-զայրացած տոնով նկատեց Գրիշա Սարգսյանը։



Ապա ավելի ծավալվեց այս թեմայով՝ սրացնելով նաև շեշտադրումները։ «Երկրապահ կամավորականի մասին այդ օրենքը չի վերաբերվում ուժային կառույցներից ռազմաճակատ մեկնած այն աշխատակիցներին ու ծառայակիցներին, որոնք մասնակցել են մարտական գործողություններին։ Չէ՞ որ նրանք ոստիկանության ծառայողներն էին, նրանք հրամանով մեկնել են իրենց ծառայողական պարտականությունները կատարելու։ Այդ նույն հիմունքներով մասնակցել են նաև Ազգային անվտանգության հատուկ ջոկատների տղաները, բայց նրանք այսօր դուրս են մնացել։ Մի՞թե էդքան բութ են, որ չեն քննարկում, որովհետև շփ-թփ արեցին, չեմ հասկանում՝ վախենալով Մանվել Գրիգորյանի՞ց։ Ինչի՞ համար չքննարկեցին, որ օրենքը լիակատար իր ուժն ունենար բոլոր ոլորտներում, որպեսզի դուրս չմնային ուժային կառույցի ներկայացուցիչները»։



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ