Աֆղանստանում ականի պայթյունից տասը մարդ է զոհվել

Աֆղանստանում ականի պայթյունից տասը մարդ է զոհվել

Առնվազն տասը մարդ է զոհվել Աֆղանստանի Գիլմանդի նահանգում ականի պայթյունից: Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը` վկայակոչելով տեղի իշխանությունների հայտարարությունը միջադեպի առնչությամբ: Ականի վրա պայթածները մեկնում էին Նավա հեռավոր շրջանից դեպի Լաշկարգահ քաղաք:



«Պայթյունը մեծ ուժգնության էր: Ամեն բան որ կար մեքենայի մեջ օդ է բարձրացել, մարդիկ մահացել են»,- հայտնել է լրատվամիջոցի հետ զրույցում տեղի վարչակազմի ներկայացուցիչ Օմար Ժըվաքը` հավելելով, որ իշխանությունները ներկայումս փորձում են ճշտել արդյոք զոհերի մեջ կանայք եւ երեխաներ կան: Գիլմանդի նահանգապետը կատարվածի պատասխանատվությունը դրել է «Թալիբան» խմբավորման վրա, նշելով որ ականը դրված է եղել այն ճանապարհի վրա, որը հաճախ են օգտագործում զինվորականները: