Էրդողանը հնարավորություն կունենա մնալու իշխանության ղեկին մինչեւ 2030 թ․-ը

Էրդողանը հնարավորություն կունենա մնալու իշխանության ղեկին մինչեւ 2030 թ․-ը

Թուրքիայում տեղի ունեցած սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի արդյունքում հաղթանակ են տարել նախագահ Էրդողանի կողմնակիցները, որով երկիրը անցում է կատարելու նախագահական կառավարման համակարգի: Նախնական տեղեկությունների համաձայն՝ վերջիններս հավաքել են ձայների 51,2%, որը 1,25 միլիոն քվեով ավելին է, քան հակառակ ճամբարի ներկայացուցիչներինը: Նշենք, որ երեկ Թուրքիայում տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների համաժողովրդական հանրաքվե: Ըստ հանրաքվեի՝ նախատեսվում է փոփոխություններ կատարել Թուրքիայի Սահմանադրության թվով տասնութ հոդվածներում, որոնք վերաբերում են երկրի կառավարման ընդհանուր համակարգին: Թուրքիան ներկառավարման համակարգի կանցնի հաջորդ նախագահական ընտրություններով եւ ըստ վերլուծաբանների՝ Էրդողանը հնարավորություն կունենա մնալու իշխանության ղեկին մինչեւ 2030 թ․-ը։