Թուրքիան աջակցում է ահաբեկչությանը Սիրիայում. եգիպտացի պատգամավոր

Թուրքիան աջակցում է ահաբեկչությանը Սիրիայում. եգիպտացի պատգամավոր

Թուրքական կառավարությունը հանդես է գալիս ընդդեմ Սիրիայի հակամարտության խաղաղ լուծման և հանդիսանում է այդ հակամարտության կողմ՝ աջակցելով այդ երկրում ահաբեկչությանը: Այս մասին Սիրիայի խնդրի կարգավորման նպատակով կազմակերպված Մոսկվա-Կահիրե հեռուստակամրջի ժամանակ հայտարարել է Եգիպտոսի խորհրդարանի միջազգային հարաբերությունների կոմիտեի նախագահ Իմադ Գադը:  



«Մենք Եգիպտոսում համարում ենք, որ Թուրքիան կամ թուրքական ռեժիմը հակամարտության կողմ է, որը պաշտպանում է ահաբեկչությունը Սիրիայում և հանդես է գալիս խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու ռեգիոնալ բոլոր նախաձեռնությունների դեմ»,- ասել է եիպտացի խորհրդարանականը:



Վերջինս Անկարային խիստ քննադատության է ենթարկել հատկապես Եգիպտոսում արգելված «մահմեդական եղբայրներ» իսլամիստական շարժմանն աջակցելու համար: