ՍԴ նախագահը դիտողություն արեց դատախազին (տեսանյութ)

ՍԴ նախագահը դիտողություն արեց դատախազին (տեսանյութ)

Սահմանադրական դատարանում շարունակվում է «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի դիմումի քննությունը` ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով:



Հայցվոր կողմին այժմ հարցեր է ուղղում դատախազ Կարեն Բիշարյանը: Նրա մոտ, սակայն, այդքան էլ լավ չի ստացվում իր խոսքը հարցի ձևով ձևակերպել, ուղղել ՍԴ կարգին համապատասխան հարցեր և նույն հարցը մի քանի անգամ չկրկնել: Ուստի ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ստիպված եղավ մի քանի անգամ դիտողություն անել դատախազին` նկատելով, որ թերևս կարիք կար նիստից առաջ կողմերի հետ զրուցել, թե ինչպես պետք է հարց ուղղել:



«Դուք ամեն անգամ կրկնվում եք, այդ հարցի պատասխանը տրվեց: Պետք չէ նույն բանը 3-4 անգամ կրկնել»-ասաց Գագիկ Հարությունյանը:



Ավելի ուշ, մի քանի դիտողությունից հետո դատախազ Բիշարյանն ի վերջո ընդունեց ՍԴ նախագահի դիտողությունը, բայց հաջորդ վայրկյանին նորից արժանացավ դիտողության:



Վահե ՄԱԿԱՐՅԱՆ