Ուկրաինայում տեղի կունենա «Անմահների գնդի» երթը. ռադիկալները խոստացել են խոչընդոտել

Ուկրաինայում տեղի կունենա «Անմահների գնդի» երթը. ռադիկալները խոստացել են խոչընդոտել

 



Այսօր` ֆաշիզմի դեմ Մեծ Հաղթանակի տոնին «Անմահների գնդի» երթ տեղի կունենա նաեւ Ուկրաինայում: Բացի մայրաքաղաք Կիեւից համանման միջոցառումներ նախատեսված են նաեւ Դնեպրում, Կրիվոյ Ռոգում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, ուկրաինական ռադիկալները արդեն իսկ հայտարարություն են տարածել, որ խոչընդոտելու են միջոցառման անցկացմանը, սակայն իրավապահները խոստացել են օրենքով սահմանված կարգով ապահովել մասնակիցների անվտանգությանը:



Նշենք, որ «Անմահների գունդը» հանրային միջոցառում է, որը ներկայացնում է իրենից մարդկանց երթ ովքեր կրում են իրենց հարազատների լուսանկարները, որոնք մասնակցել են Մեծ Հայրենական պատերազմին: Անցկացվում է Մեծ Հաղթանակի օրը Ռուսաստանում եւ այլ երկրներում: Այն տեղի կունենա նաեւ Հայաստանում: