Հարավային Կորեայում ընտրություններին մասնակցությունը այս պահին 59,9% է

Հարավային Կորեայում ընտրություններին մասնակցությունը այս պահին 59,9% է

Հարավային Կորեայում ընտրողների կեսից ավելին արդեն մասնակցել նախագահական ընտրություններին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը, վկայակոչելով Հարավային Կորեայի ԿԸՀ հրապարակած տվյալները, տեղական ժամանակով 14.00-ի դրությամբ /Երեւանի ժամանակով 08.00 / արդեն իսկ ընտրությանը մասնակցել են ընտրողների 59,9% կամ 25,42 միլիոն մարդ:



Նշենք, որ Հարավային Կորեայում ընտրողների թիվը կազմում է 42 միլիոն 479 հազար 710 մարդ: Երկրի ողջ տարածքում գործում է 13 հազար 964 ընտրական տեղամաս: Նշենք, որ ֆավորիտ թեկնածու է համարվում Մուն Չժե Ինը, Դեմոկրատական կուսակցությունից, որի օգտին, ըստ սոցհարցումների տվյալների քվեարկելու են ընտրողների 42,4%: Մյուս երկու թեկնածուները ունեն մինչեւ 18,6% հանրային վստահության ցուցանիշ: