ՆԱՏՕ-ն անդամ երկրների ղեկավարներին հորդորել է երկար չշփվել Թրամփի հետ

ՆԱՏՕ-ն անդամ երկրների ղեկավարներին հորդորել է երկար չշփվել Թրամփի հետ

ՆԱՏՕ-ն դիմել է անդամ երկրների ղեկավարներին՝ առաջիկա հանդիպման ժամանակ կրճատել երկկողմ շփումները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ մինչև 2-4 րոպե, գրում է Foreign Policy թերթը՝ հղում կատարելով ՆԱՏՕ-ի մի շարք աղբյուրների, ինչպես նաև ԱՄՆ նախկին պաշտոնյաների:



ՆԱՏՕ-ն հաճախ է հանդիպումներ կազմակերպել նախագահ Թրամփի պաշտոնավարման ամիսների ընթացքում, սակայն այս անգամ ԱՄՆ նախագահը ալյանսին ստիպում է «նյարդայնանալ», գրում է պարբերականը:



«Շատ ծիծաղելի է, թե ինչպես են նրանք պատրաստվում Թրամփի հարցերը լուծել: Նրանք, կարծես, պատրաստվում են գործ ունենալ երեխայի հետ, մեկի հետ, ով անընդունակ է երկարատև կոնցենտրացիա դրսևորել և կամակոր է, մեկի հետ, ով որևէ պատկերացում չունի ՆԱՏՕ-ի մասին, հետաքրքրություններ չունի լուրջ քաղաքական հարցերի նկատմամբ»,- ասել է թերթի աղբյուրը՝ չցանկանալով հրապարակել իր անունը:



Նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կկայանա մայիսի 25-ին, Բրյուսելում: