Այս պահին Կոսովոյում գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ

Այս պահին Կոսովոյում գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ

ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Ի գիտություն 

ՆԱՏՕ-ի խաղաղապահ զորախմբի կազմում այս Կոսովոյում պահին գտնվում են ՀՀ ԶՈւ-ի 40 զինվորականներ:

Նրանք, ՄԱԿ-ի երկու բանաձևերի ուժով, ի թիվս այլ գործառույթների, պետք է երաշխավորեն Կոսովոյի բոլոր համայնքների ազատ տեղաշարժը:

Հ.Գ. Կոսովոյի ոստիկանությունն արգելել է Կոսովոյի տարածքում Սերբիայի անձնագրերով անձանց և սերբական պետհամարանիշներով մեքենաների շարժն ամբողջ Կոսովոյի տարածքում: Իսկ Կոսովոյի հյուսիսում ապրում են հազարավոր սերբեր, որոնք ունեն Սերբիայի քաղաքացիություն և վարում են սերբական պետհամարանիշներով մեքենաներ:

Կոսովոյի իշխանությունները պատրաստվում են էթնիկ զտումների. նպատակ ունեն մաքրել հյուսիսը բնիկ սերբերից:

Շատ հետաքրքիր է հետևել ԵՄ քայլերին ու գործողություններին»։