Սամարա քաղաքում հանգուցյալին տարել դրել են քաղաքապետարանի դիմաց

Սամարա քաղաքում հանգուցյալին տարել դրել են քաղաքապետարանի դիմաց

Ռուսաստանի Սամարա քաղաքում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ինչպես հաղորդում է Рен ТВ-ն, տեղի բնակիչներից մեկի հարազատները, վերջինիս մահվանից հետո, նրա դիակը դագաղի մեջ են դրել, պատել պատանաշորով եւ տարել դրել ռեգիոնալ վարչակազմի շենքի առաջ։ Նման ծայրահեղ քայլի հարազատները գնացել են այն բանից հետո, երբ տեղի իշխանությունները հուղարկավորության եւ գերեզմանատեղի տրամադրման հետ կապված խնդիրներ են ստեղծել։ Հուսահատության եզրին հասած հարազատները հայտարարել են, որ քաղաքային գերեզմանատանը գործում է գերեզմանափորների հանցավոր ցանց, որոնք նույնիսկ թույլ չեն տալիս ինքնուրույն գերեզման փորել։ Նրանք նույնիսկ խոչընդոտում են քաղաքապետարանի աշխատակիցների աշխատանքը եւ փորձում դրամ շորթել սգատերերից։