Սևակ Ամրոյանի կողմից խաչքար է տեղադրվել

Սևակ Ամրոյանի կողմից խաչքար է տեղադրվել

Երգիչ Սևակ Ամրոյանը եւ նրա ընտանիքը խաչքար է տեղադրել։ Երգիչը իր եւ կնոջ մասնակցությամբ լուսանկար է հրապարակել` խաչքարի կողքին, նաեւ գրառում է կատարել.  «Ի բարօրություն քրիստոնյա և բարեպաշտ հայ ընտանիքների, ուր պիտի ծնվեն հայ մանուկներ»։ Խաչքարի վրա գրված է, որ այն կանգնեցվել է Ամրոյանի եւ նրա ընտանիքի կողմից։

Նշենք, որ այն խաչքարը տեղադրվել է այսօր` Սուրբ Աստվածածին Վերափոխման տոնին,Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի հարակից տարածքում։

Նշենք, որ խաչքարը տեղադրվել է այսօր` Սուրբ Աստվածածին Վերափոխման տոնին,Ախթալայի Սուրբ Մարիամ Աստվածածին վանքի հարակից տարածքում։ Հեղինակն է հայտնի խաչքարագործ-վարպետ Արտակ Համբարձումյանը։