Քննչական կոմիտեի ուժը չի պատում․ հիմա էլ ՀՔԾ-ն է քննելու ՇՊՀ գործերը

Քննչական կոմիտեի ուժը չի պատում․ հիմա էլ ՀՔԾ-ն է քննելու ՇՊՀ գործերը

Քննչական կոմիտեի ուժը չի պատում․ հիմա էլ ՀՔԾ-ն է քննելու ՇՊՀ գործերը

18200718,18201118,18161518,18105118,83165418,18107218,18107518,18107418

Սրանք Շիրակի պետական համալսարանում չարաշահումների, յուրացումների եւ այլ հանցագործությունների հիման վրա հարուցված եւ քննվող քրեական գործերի համարներն են: Ես պարբերաբար հարցումներ եմ հղում քննչական կոմիտե եւ դատախազություն, թե ինչ նորություն կա: Պատասխանում են, որ քննում են, փորձաքննություններ են անցկացնում: Պարբերաբար կասկած եմ հայտնում, որ գործերի քննությունը դիտավորյալ եւ խորամանկությամբ դանդաղ են վարում, չլում են, հազարումի ձեւական պատճառաբանություն են մոգոնում:

Այսօր գլխավոր դատախազությունից պատասխան ստացա, որի վերջում ասվում է. «Հաշվի առնելով գործի բարդությունը եւ ծավալը, ապացուցման առարկա հանդիսացող ֆինանսական բնույթի չարաշահումները, դրանք ընդգրկող ժամանակահատվածը եւ այս կամ այն կերպ համալսարանի գործունեությանն առնչվող անձանց քանակը, ինչպես նաեւ քրեկաան գործերով բազմակողմանի, լրիվ եւ օբյելտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունը՝ դատախազության կողմից պահանջվել է քրեական գործը՝ ՀՀ գլխավոր դատախզի հանձնարարությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայություն ուղարկելու նպատակով:»

Այսպիսով քննչական կոմիտեից գործն անցնում է ՀՔԾ տիրույթ, սա ավելի կոշտ եւ ավելի պատասպանատու ատյան է համարվում հանրային ընկալման մեջ: Բայց չեմ մոռանում, որ այստեղ աշխատում էին ու դեռ աշխատում են մարդիկ, որոնք սերժիկների պատվերով անմեղ մարդկանց բանտերն էին լցնում ու սարքում քաղաքական բանտարկյալներ: Տեսնենք ՀՔԾ-ն քանի տարի է քննելու էս գործերը:

Հիշեցնեմ, որ այդ մեղադրանքների հիմքում Շիրակի պետական համալսարանին պատճառված հսկայական ֆինանսական վնասներն են: Պատասխան տալու ե՞ն էդ վնասների ու համալսարանում արմագեդոն սարքելու համար, թե՞ մարսելու են, հարգելի ՀՔԾ:

ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ 
Լեւոն Բարսեղյան