Հրաձգությունը հինգ մարդու կյանք է խլել

Հրաձգությունը հինգ մարդու կյանք է խլել

ԱՄՆ Իլինոյս նահանգի Ավրորա արդյունաբերական քաղաքում զենքի գործադրմամբ միջադեպ է եղել։ Ինչպես հայտնում է BBC-ն, 45-ամյա Հենրին Մարտինը հինգ մարդու է գնդակահարել եւ մեկին էլ հրազենային վիրավորում հասցրել։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները վնասազերծել են Հենրի Մարտինին։

Տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով վերջինս սպանվել է։ Նախնական տեղեկությունների համաձայն, Հենրի Մարտինը եղել է ջրամատակարարման խողովակների կափարիչներ արտադրող ընկերության նախկին աշխատակից, ում վերջերս են հեռացրել աշխատանքից։ Դեպքի մանրամասները ճշտվում են։