Դիարբեքիրի փաստաբանների պալատը հարգել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

Դիարբեքիրի փաստաբանների պալատը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ, գրում է Ermenihaber.am-ը։
Հայատարարության մեջ մասնավորապես նշվել է.
«Տեղահանություն, ցեղասպանություն, ջարդ, կոտորած․․․ որ բառն ընտրում է, թող ընտրի, իրականության կողմը տեղ զբաղեցնել ցանկացող ամեն ոք գիտի, որ իր ճանապարհը երկար է և խոչընդոտներով լի։ Իսկ ժխտումն ամենահամապարփակ, ամենաազդեցիկ, ամենամնայուն, ամենատարածված մարդու իրավունքների խախտումն է։
Այդ պատճառով, չնայած բոլոր դատավարական չարաշահումներին, երբեք ետ չենք կանգնելու հայ ժողովրդի ապրած ճշմարտությունը բացահայտելու և անցյալին առերեսվելու անհրաժեշտության կոչերով հանդես գալուց։
Կիսում ենք հայ ժողովրդի ցավը, հարգանքով հիշատակում ենք Մեծ եղեռնի/ցեղասպանության զոհերին»։
Նշենք նաև, որ թեմայի շուրջ հայտարարություն է արել նաև Թուրքիայի խորհրդարանում երկու պատգամավորով ներկայացված, ձախակողմյան «Ժողովրդացարական շրջաններ» կուսակցությունը։
«1915-ի ապրիլի 24-ի Հայոց ցեղասպանության տարելիցին հայտարարում ենք, որ շարունակելու ենք մեր պայքարը ճշմարտության բացահայտման համար։ Կիսւոմ ենք հայ և ասորի ժողովուրդների ցավը, հարգանքով ենք հիշատակում իրենց կյանքը կորցրածներին»,-նշվել է հայտարարությունում։
Կարծիքներ